Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի օրերը Հայաստանում

Օգոստոս 22,2016 16:28

Օգոստոսի 20-ին Գյումրիում ,,Ռուսական հոգևոր-մշակութային օրերը Հայաստանում,, ծրագրի շրջանակում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որի մեկնարկը տրվեց ,,Պատվո բլուր,, հուշահամալիրի մոտ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Գյումրիում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը: Այդ նպատակով Գյումրի էր ժամանել նաև Սանկտ Պետերբուրգի հոգևոր երգչախումբը:Ներկաները ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի մոտ` ի հիշատակ հայկական հողում ամփոփված ռուս զինվորների:

27054 27048

Արարողության սկզբում հնչեցին երկու երկրների օրհներգերը, վերջում հնչեց հոգեհանգստի աղոթք: ,,Ռուսական օրերը Հայաստանում,, միջոցառումների շարքը շարունակվեց Գյումրու Հայորդյաց տանը` ,,Եկեղեցական ճարտարապետություն,, խորագիրը կրող գրաֆիկական աշխատանքների ֆոտոցուցահանդեսով. աշխատանքները բերվել էին ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ֆոնդից:Այնուհետև Սանտկ-Պետերբուրգի երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ համերգ: Հնչեցին ռուս հոգևոր երաժշտություն և երիտասարդ հեղինակների ռուսական ժողովրդական ստեղծագործություններ, ինչպես նաև երգեր` նվիրված Հայրենական Մեծ պատերազմին: Հավելենք , որ միջոցառումն անցկացվում էր Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով:

 

Շիրակի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031