Լրահոս
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Մոսկվայում հրդեհի հետևանքով զոհվել է 17 մարդ. «Ազատություն»

Օգոստոս 27,2016 17:03 Share

Azatutyun.am. Մոսկվայում Ալտուֆևսկի մայրուղու մոտ գտնվող քառահարկ հրատարակչության պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 17 մարդ:

Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ է դարձել պահեստի սրահներից մեկում լուսակալի բռնկումը: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, զոհված մարդիկ ԱՊՀ երկրներից Մոսկվա տեղափոխված միգրանտներ էին, ովքեր ապօրինաբար աշխատել և բնակվել են հրատարակչության տարածքում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել