Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սիմոնյանն աշխարհի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Օգոստոս 30,2016 15:45

Ֆրանսիայի Մայկոն քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Արմենպրես»­ը տեղեկացնում է, որ առաջինը մեր ընտրանուց պայքարը սկսել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), ով կարողացել է մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տանել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին:

Հաջորդ փուլում հայ ըմբիշը մրցելու է Ջիովաննի Ֆրենի (Իտալիա)­Հաքան Մուրաթ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-­ից սեպտեմբերի 4­-ը ընթանում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031