Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամաչելու խնդիր չունեմ, թող ամաչեն նրանք, ովքեր նման արարք են անում»․ ՔԿ նախագահը՝ Ծառուկյանի դստեր վերաբերյալ հաղորդագրության մասին

Նոյեմբեր 03,2026 18:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ բարոյակա՞ն էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր վերաբերյալ այդպիսի հաղորդագրություն տարածելը, արդյոք այդ քայլով փորձել է հաճոյանա՞լ իշխանությանը։

«Այդ դեպքից հետո ես ուսումնասիրեցի ՔԿ հաղորդագրությունները, հավաստիացնում եմ, որ դուք լավ չեք ուսումնասիրել՝ մեր հաղորդագրությունների գերակշիռ մասում շարժառիթները նշվում են»,- պատասխանեց Պողոսյանը։

Այնուհետև ՔԿ նախագահը վրդովվեց․ «Ես ամաչելու խնդիր չունեմ, թող ամաչեն նրանք, ովքեր նման արարք են անում։ Մյուս անգամ այդ ձևով չարտահայտվեք։ Ես հաճոյանալու խնդիր չունեմ, շարժառիթն ապացուցման պարտադիր հատկանիշ է, թե ինչ շարժառիթով է կատարվել հանցանքը։ Վարույթ իրականացնող մարմինն է որոշում, թե որ դեպքում շարժառիթը նշի կամ չնշի։ Տվյալ դեպքում, հաշվի առնելով անձի ով լինելը, հանրային հնչեղություն ստանալը, հանրության մոտ հարց է առաջանալու՝ ենթադրաբար ինչի՞ պատվիրեց այս անձի սպանությունը։ Քննիչը տվյալ պարագայում որոշում է, թե ինչ ծավալով նախաքննության տվյալներ հրապարակի։ Այստեղ հաճոյանալու խնդիր չունենք։ Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթն այս վարույթի հետ։ Սա լրիվ այլ վարույթ է, մենք գործ ունենք ենթադրաբար սպանություն պատվիրելու հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30