Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ում հյուրընկալվել են եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Սեպտեմբեր 03,2016 17:06

Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով», որում անդրադարձ  է կատարվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմական ռազմավարությանը:

evropaci lragroxner

Դավիթ Տոնոյանը խոսել է նաև ս.թ. ապրիլի 1-ից 5-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների և Հայաստանում իրականացվող պաշտպանական վերափոխումների մասին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող այլ հարցերին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930