Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամկավար ազատական կուսակցությունն ակտիվորեն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին

Սեպտեմբեր 08,2016 17:26
rak

Ս/թ օգոստոսի 12-ին ՌԱԿ Երևանի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստում քննարկված մի շարք հարցերի թվում էր Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների կուսակցության թեկնածուների մասնակցության վիճակը։
Ինչպես ծանուցվել է նախապես, ՏԻՄ ընտրություններում ՌԱԿ-ի մասնակցությունը պայմանավորված է 2012թ․ կուսակցության միավորումից հետո ՌԱԿ տեղական կառույցներում կատարված աշխատանքով և որպես կանոն այդ կառույցների հզորացմամբ ու տեղական մարմիններում ընդգրկման կարևորությամբ։ Կուսակցությունը կարևորում է ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր մասնակցությունը՝ որպես միավորումից հետո քաղաքական գործընթացներին գործնականորեն մասնակցելու հայտ։

ՌԱԿ Հանրապետական վարչության որոշմամբ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել և կուսակցության կողմից թեկնածուների առաջադրումներ են կատարվել ու նախընտրական գրասենյակներ են ստեղծվել Արարատի մարզի Մասիս, Վայոց Ձորի՝ Եղեգնաձոր, Գեղարքունիքի՝ Սեւան եւ Վարդենիս, Կոտայքի՝ Եղվարդ, Շիրակի՝ Կամո, Լոռու՝ Վանաձոր եւ Սպիտակ, Սյունիքի՝ Սիսիան եւ Բռնակոթ համայնքներում։
Ռամկավար Ազատական կուսակցությունը իր անդամներին և համակիրներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրություններին և սատարել կուսակցության առաջադրած թեկնածուններին։

 

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
08.09.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930