Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ծառուկյանն իրեն նման էժան բան թույլ չի տա». Պալաչի սանիկը հերքում է իր մեքենայի այրվելու հետ Ծառուկյանի կապը

Սեպտեմբեր 08,2016 18:08

Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկը՝ Աշոտ Կարապետյանը հերքում է, թե իր մեքենան այրվել է Գագիկ Ծառուկյանի հրահանգով:

«Իմ մեքենան, իրոք, այրվել է, բայց սխալ խոսակցություններ են, թե պարոն Ծառուկյանի հրահանգով է, պարոն Ծառուկյանն իրեն նման էժան բան թույլ չի տա՝ իմ մեքենան այրել տա, դրանից նա ոչ մի օգուտ չի ստանա: Հաստատ իմացեք, որ նա կառուցողական է, կլինի մարդու կողքին, ոչ թե մարդուն կնեղացնի, կվնասի: Ես հերքում եմ, նման բան չկա»,- Aravot.am-ին ասաց Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ըստ 1in.am-ի՝  նախօրեին Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկի ավտոմեքենան:

Մեր հարցին, թե կասկածներ ունե՞ք, ով կարող էր մեքենան այրել, պարոն Կարապետյանն ասաց. «Կասկածներ չունեմ, որովհետեւ թշնամիներ չունեմ, որեւէ մեկին վատություն չեմ արել, որ մտածեմ՝ կարող է ինքն է եղել: Ես կասկածում եմ, երեւի մի խմած մարդ կամ սիգարետ նետելու անզգուշության հետեւանք է, թե չէ՝ այրվելը հաստատ է այրվել, որովհետեւ մասնագետն էլ ասաց՝ անիվներից է այրվել մեքենան: Մեքենան նոր մեքենա էր, խնդիրներ չուներ»

Ըստ նրա, ինքը ներքին խնդիրներ չունի պարոն Ծառուկյանի հետ, ասաց. «Պարոն Ծառուկյանի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ: Հերքում եմ նաեւ լուրերը, թե պարոն Ծառուկյանի կողմից սպառնալիքներ են հնչել իմ հասցեին, թե իմ մտերիմներին հեռացնեմ երկրից, հակառակ դեպքում՝ հաշվեհարդարը կշարունակվի»:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Հարությունյանը ևս քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են, սակայն տարիներ առաջ բիզնես-խնդիրների պատճառով նրանց հարաբերությունները լարվել են։ Ծառուկյանը հասավ նրան, որ անցած տարի ամեն կերպ տապալեց Աբովյանի ընտրություններում Արթուր Հարությունյանի ընտրվելու շանսերը, ապա նրան հասցրեց սնանկության դուռը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930