Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը գլխավորելո՞ւ է ՀՀԿ նախընտրական շտաբը

Սեպտեմբեր 08,2016 23:52

Վստահություն ունենք, որ մոտակա ժամանակահատվածում կլինեն անհրաժեշտ փոփոխություններ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ իր հերթին հայտնեց, որ ազգային համաձայնության կառավարության մասին ՀՀԿ նիստում խոսք չի եղել. «Մենք բոլորս խոստացանք եւ որոշեցինք, որ աշխատելու ենք ավելի արագ, տեսանելի եւ արդյունավետ»:

Մարգարիտ Եսայանի փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու հարց չեն քննարկել: Հարցին, թե նա գլխավորելո՞ւ է ՀՀԿ նախընտրական շտապը, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ` այո, բայց այդ մասին կոնկրետ բան չասվեց»:

Ի դեպ, այս հարցի շուրջ ՀՀԿ-ականների հայտարարությունները հակասական են: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին պնդել էր, որ նման որոշում չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930