Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանը դադարեցրեց հացադուլը

Սեպտեմբեր 09,2016 19:50

«Սասնա ծուռ» անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանը քիչ առաջ դադարեցրեց հացադուլը: Այս մասին Aravot.am-ին ասաց Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա այսօր Խանդոյանին տեսակցելու էր գնացել, հորդորել դադարեցնել հացադուլը, քանի առողջական լուրջ խնդիրներ ունի:

«Արարատ Խանդոյանը շատ վնասվածքներ ունի, ոչ մի րոպե իրեն չի կարելի հացադուլ: Լյարդը չկա, հաստաղիքի կեսը չկա, փայծաղ չունի ու նման անձին կալանքի տակ են պահում: Առողջական այս բոլոր խնդիրները ձեռք է բերել արցախյան ազատամարտում: Մենք հորդորեցին փաստաբաններով, որ դուրս գա հացադուլից, լավ է, որ մեզ լսեց, դուրս եկավ: Ձեռքերը սառչել էր, արյան ճնշման հետ էր կապված: Բայց հացադուլի ողջ ընթացքում բժիշկների հսկողության տակ է եղել»:

Ըստ փաստաբանի, Խանդոյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, մեղադրականն առաջիկա օրերին կուղարկվի դատարան. «Սեպտեմբերի 15-ին էլ նրա կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ հարցը կքննվի դատարանում»:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը հացադուլի մեջ էր սեպտեմբերի վեցից:

Խանդոյանը հացադուլի միջոցով դժգոհում էր, ապօրինի կերպով քաղաքական հետապնդման ենթարկվելու համար: Արա Ղարագյոզյանն ասաց նաեւ, որ դիմելու են ՄԻԵԴ՝ ապօրինի հարուցված քրեական գործի դեմ պայքարելու համար. «Որեւէ ապացույց չկա, որ Խանդոյանը քրեական օրենքով արգելված որեւէ արարք է գործել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930