Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի` Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ

Սեպտեմբեր 13,2016 20:20

Սեպտեմբերի 13-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։

Ողջունելով դեսպան Մկրտչյանին` բարեկամության խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն վստահություն հայտնեց, որ կշարունակվեն նախկինում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները։

Դեսպանը նշեց, որ ձեռնարկվելու են անհրաժեշտ քայլեր` ուղղված Լիտվա-Հայաստան քաղաքական երկխոսության առավել խորացմանը, փոխայցելությունների ակտիվացմանը, ապրանքաշրջանառության շարունակական աճի ապահովմանը, մշակութային միջոցառումների կազմակերպմանը։

Դեսպանը ներկայացրեց իր առաքելության հիմնական ուղղությունները՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական և մշակութային դիվանագիտության կարևորությունը:

Դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930