Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները չհաջողեցին Կարեն Կարապետյանի հետ հանդիպել

Սեպտեմբեր 14,2016 17:23

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր կառավարության կազմավորումը կլինի Սահմանադրությամբ սահմանված ժամկետում. «Եթե կլինեմ կառավարության կազմում, նույն լիազորություններում դուք կտեսնեք»:

Արծվիկ Մինասյանը նաեւ ասաց, որ ծրագրված գործընթացները, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարը, մեծածախ և մանրածախ առևտրի տարանջատումը շարունակական կլինեն: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ գերատեսչությունների հստակ բաժանման կարիք կա:

Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Մինասյանը հեռախոսով է խոսել և վստահեցրեց, որ նա շատ լավ է:

Ի դեպ, հին ու նոր կառավարության անդամներն այսօր խորհրդարան մուտք գործեցին աննկատ: Լրագրողները փորձեցին վարչապետ Կարեն Կարապետյանին դիմավորել խորհրդարանի բակում`բայց ապարդյուն: Կառավարության հետ հարցուպատասխանից կես ժամ առաջ Կարեն Կարապետյանն արդեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930