Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսոյ Հայկական Պեզճեան Վարժարանը սուիրիահայ փոքրիկները կ՛ընդունի անվճար. yerakouyn.com

Սեպտեմբեր 14,2016 17:47

Թուրքիա ապաստանած սուրիահայ ընտանիքի մը մասին «Ակօս» թերթի հրապարակած յօդուածը մեծ արձագանգ գտած էր Պոլսոյ հայկական համայնքին մէջ: Թերթին մէջ տպագրուած յօդուածէն ետք Պոլսոյ հայկական Պեզճեան վարժարանի ներկայացուցիչները շտապած են օգնութեան ձեռք մեկնելու սուրիահայերուն եւ յայտարարած, որ պատրաստ են անվճար կրթութիւն տալու փոքրիկներուն, կը հաղորդէ Tert.am-ը:

«Ակօս»-ի թղթակիցը, մասնաւորապէս, պատմած էր, որ Սուրիայէն Սթանպուլ գաղթած սուրիահայ ընտանիքը կը դժուարանայ իր երեխան դպրոց արձանագրելու` դիւանակալական եւ ֆինանսական խնդիրներու պատճառով:

Յօդուածին մէջ նաեւ նշուած էր, որ ընտանիքին հայրը նախապէս օգնութեան խնդրանքով դիմած է փոխպատրիարք Արամ Աթեշեանին եւ մերժուած:

«Ինծի գումար պէտք չէ, ինծի աշխատանք պէտք է: Սակայն սրբազանը ըսաւ, որ ոչնչով կրնայ օգնել ինծի: Շատ զարմացած էի», – ըսած է սուրիահայ փախստականը:

 

Նյութի մանրամասները կարդացեք yerakouyn.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930