Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում անցկացված բռնցքամարտի Կլիչկո եղբայրների միջազգային երիտասարդական մրցաշարին Հայաստանի թիմը մասնակցեց ութ մարզիկով:
Հավաքականի աբագ մարզիչ Վազգեն Բադալյանի սաներից երեքը բարձրացան պատվո պատվանդան: 64 կգ քաշային կարգում Տոնի Գալստյանը նվաճեց արծաթե, իսկ Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ եւ Գուրգեն Հովհաննիսյանը՝ 91 կգ արժանացան բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ կայքէջի
Կարդացեք նաև


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                    
                                   