Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդության արդի խնդիրներն ու հնարավորությունները՝ Երիտասարդ առաջնորդների գլոբալ համաժողովում

Սեպտեմբեր 19,2016 11:42

Սեպտեմբերի 11-17-ը Իսպանիայի Սանտանդեր քաղաքում անցկացվել է Երիտասարդ առաջնորդների գլոբալ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 300 միջազգային երիտասարդ առաջնորդներ:

Համաժողովում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար, DEMYC-ի (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Համաժողովի նպատակն ի սկզբանե եղել է  բանավեճերի և քննարկումների եզակի հարթակի հիմնումը, որտեղ ականավոր անհատները, փորձագետները, ձեռներեցները և տարբեր երկրների ու միջազգային կառույցների փորձառու ներկայացուցիչները կհանդիպեն ակտիվ երիտասարդ առաջնորդների հետ, ովքեր գործում են իրենց երկրի հանրային կամ մասնավոր հատվածի տարբեր ոլորտներում (քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն): Նախաձեռնության հիմքում ընկած է մոլորակի գլոբալ խնդիրների և մարտահրավերների շուրջ հորիզոնական, բազմակողմանի և ժողովրդավար երկխոսություն ստեղծելու գաղափարը:

Համաժողովի շրջանակներում անցկացվել են 12 լիագումար նիստեր՝  կրթության,համագործակցությունների, անվտանգության, տնտեսության, կայուն զարգացման, գլոբալիզացիայի, երիտասարդական մարտահրավերների, առաջնորդության և այլ թեմաների վերաբերյալ:

Ծրագրի ընթացքում քննարկումներ են եղել նոր տեխնոլոգիաների, գործազրկության,  զբոսաշրջության, տնտեսական աճի, միջազգային կազմակերպությունների, գլոբալիզացիայի, 21-րդ դարի կրթական մարտահրավերների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցությունների, միգրացիայի, ազգային և միջազգային անվտանգության, երիտասարդական առաջնորդության, ձեռներեցության և այլ արդի խնդիրների շուրջ:

Գլխավոր քննարկման ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը խոսել է հայ երիտասարդության մասին, անդրադարձ կատարել երիտասարդական ձեռքբերումներին, ակտիվության միտումներին և խնդիրներին՝ ներկայացնելով լուծման հնարավոր ուղիներն ու տարբերակները:

Հավելենք, որ համաժողովը կրելու է ամենամյա բնույթ՝ տարեցտարի ընդլայնելով աշխարհագրական ընդգրկվածությունը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930