Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւի վանքում անցկացվեց հոգեւոր երաժշտության «Շարական» փառատոնը

Սեպտեմբեր 20,2016 14:31

Տաթեւի վանական համալիրում հաջողությամբ անցկացվեց հայ հոգեւոր երաժշտության «Շարական» փառատոնը:

Սեպտեմբերի 14-ից 16-ը անցկացված փառատոնի նախաձեռնողը Music of Armenia-ն է՝  «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ:

«Ինձ համար հայ հոգեւոր երաժշտության ժանրը շատ կարեւոր է, եւ այս փառատոնի միջոցով մենք ցանկանում ենք հիշեցնել, որ հոգեւոր երաժշտությունը միայն պատարագների ընթացքում հնչելու համար չէ», – ասել է Music of Armenia-ի եւ «Շարական» փառատոնի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշել է, որ փառատոնին աջակցելու որոշումը միանշանակ էր, քանի որ այն համապատասխանում է ծրագրի առանցքային նպատակներին՝ Տաթեւի մշակութային կյանքի ակտիվացում ու վանական համալիրի կրթական եւ մշակութային նշանակության բարձրացում:

«Մենք նպատակ ունենք վերականգնել Տաթեւի երբեմնի հոգեւոր, մշակութային նշանակությունը եւ այսպիսի փառատոնները ծառայում են այդ նպատակին: Մեր ակնկալիքներն արդարացան՝ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել», – ասել է Հայկ Թութունջյանը:

Փառատոնի ընթացքում ելույթ ունեցան Երեւանի պետական կաﬔրային երգչախումբը, Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբն ու Տաթեւի վանական երգչախումբը, որը ստեղծվել և գործում է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ:

IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930