Լրահոս
Օրվա լրահոսը

25 հիանալի բան, որ դուք, թերևս, չգիտեք Հայաստանի մասին. The Telegraph

Սեպտեմբեր 22,2016 16:21

Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ բրիտանական The Telegraph պարբերականն առանձնացրել է «25 հիանալի բան, որ դուք, թերևս, չգիտեք Հայաստանի մասին»:

  1. Հայաստանն աշխարհի հնագույն գինի արտադրող երկրիրն է. համենայն դեպս այդպես են պնդում հնագետները, գրում է թերթը: 2011թ. Արենի գյուղի քարանձավներից մեկում հայտնաբերվեց գինեգործության աշխարհի ամենահին սարքը:
  2. Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է. քրիստոնեությունը Հայաստանում տարածվել է Քրիստոսի մահից ոչ շատ ուշ, իսկ 4-րդ դարում ճանաչվել է որպես պետական կրոն:
  3. … ի ապացույց դրան՝ Հայաստանում շատ եկեղեցիներ կան՝ դարավոր մենաստաններից մինչև կիսավեր տաճարներ: Իզուր չէ, որ Հայաստանն անվանում են «եկեղեցիների երկիր»՝ գրում է պարբերականը՝ առանձնացնելով Տաթևի վանական համալիրը:
  4. Շախմատն ուսումնական ծրագրի մաս է, ինչը բացատրում է, թե ինչու են հայերն այդքան լավ շախմատ խաղում: Իսկապես, Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանը դա բազմիցս ապացուցել է:
  5. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել է 1,5 մլն մարդ. 1915թ. Օսմանյան կայսրությունը կազմակերպեց 1,5 մլն հայերի զանգվածային բնաջնջում, որը հայտնի է որպես Հայոց ցեղապասնություն: Թուրքիան, որը Օսմանյան կայսրության հետնորդն է, հերքում է, որ դա ցեղասպանություն էր: Աշխարհում 28 երկիր, այդ թվում` Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, դա որակել են որպես ցեղասպանություն:
  6. Ավելի շատ հայեր արտասահմանում են ապրում, քան Հայաստանում. 1915թ. հետո միլիոնավոր հայեր ցրվել են աշխարհով մեկ՝ ամուր համայնքներ հիմնելով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Համարվում է, որ շուրջ 5,6 մլն հայ ապրում է արտասահմանում, մինչդեռ Հայաստանի ներսում բնակչության թիվը 3 մլն է:
  7. Հայաստանը կապեր ունի հայտնիների հետ. այն Շերի, Անդրե Աղասիի և System of a Down  խմբի առաջնորդ Սերժ Թանգյանի նախնիների հայրենիքն է: Հայաստանը նաեւ մասամբ պատասխանատու է Քարդաշյանների համար, գրում է թերթը՝ հավելելով,որ ընտանիքի հայրը՝ Ռոբերտը, ամերիկահայի երկրորդ սերունդ էր:
  8. Հայերը կարծում են՝ իրենք գիտեն, թե որտեղ է Նոյյան տապանը. լայնորեն տարածված տեսակետ կա, որ Նոյյան տապանը գտնվում է Արարատ լեռան վրա: Եվ չնայած շատ արշավախմբեր այդպես էլ չեն կարողացել գտնել տապանը, այն շարունակում է երևալ Հայաստանի զինանշանի վրա:
  9. Հայաստանի ազգային խորհրդանիշը Թուրքիայի տարածքում է. ձյունածածկ Արարատ լեռը Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշն է, և հայերի կողմից համարվում է սուրբ լեռ: Թեև այն նույնպես պատկերված է Հայաստանի զինանշանի վրա, փաստացիորեն այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Սուրբ լեռը տարբեր ժամանակներում անցել է Հայաստանի թագավորությանը, Պարսկաստանին, Ռուսաստանին և Թուրքիային, գրում է թերթը:
  10. Հայաստանի մայրաքաղաքը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկն է և կառուցվել է Հռոմից 29 տարի առաջ:
  11. … որը հայտնի է «Վարդագույն քաղաք» անվամբ. Երևանն իր վարդագույն երանգը ստացել է վարդագույն հրաբխային քարից, որով կառուցված է քաղաքի շենքերի մեծ մասը:
  12. Չերչիլը հայկական կոնյակ է համտեսել. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յոզեֆ Ստալինը մի քանի տասնյակ հայկական կոնյակ է ուղարկել այն ժանանակվա Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, որը կոնյակի մեծ սիրահար էր:
  13. Հենց հայկական կոնյակն է ապահովել Յալթայի կոնֆերանսի ընթացքը. Յալթայի համաժողովին հանդիպել էին Ուինսթոն Չերչիլը, Յոզեֆ Ստալինը և Ֆրանկլին Ռուզվելտը՝ քննարկելու Եվրոպայի հետպատերազմյան վերակազմավորումը. ասում են, որ հանդիպումն ուղեկցվել է առատ հայկական կոնյակով և գինով: Չերչիլի օգնականներից մեկն ավելի ուշ այդ հանդիպման մասին գրել է, որ Բրիտանիայի վարչապետն այնքան էր խմել կովկասյան այդ խմիչքը, որ բավարար էր ցանկացած մարդու զգոնությունը թուլացնելու համար:
  14. Հայաստանն ունի ռեկորդների գրքում գրանցված ճոպանուղի. համաձայն Գինիսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին Տաթևում է՝ 5752 մետր: Այն Հալիձոր գյուղը կապում է Տաթևի վանական համալիրի հետ:
  15. Հայաստանը տեխնիկապես գտնվում է պատերազմի մեջ հարևան Ադրբեջանի հետ:
  16. Հայաստանում հնարավոր է դահուկային սպորտով զբաղվել. Հայաստանի դահուկասպորտի գլխավոր հանգստավայրը Ծաղկաձորն է. մեկ օր դահուկ քշելու համար կպահանջվի շուրջ 17 ֆունթ սթեռլինգ:
  17. Հայաստանում թռչունների բազմազան տեսակներ կան. դրանցից են բազեն, կարապը, արծիվը, որը նույնպես պատկերված է Հայաստանի զինանշանի վրա:
  18. Մարդիկ Հայաստանում մեխի պես ամուր են. բավական է միայն նշել, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում ունեցել են մեկ ոսկի և 3 արծաթե մեդալ ըմբշամարտից և ծանրամարտից:
  19. Նրանք սիրում են Շակիրային. շատ հայեր ոգևորվել էին, երբ Շակիրան հարևան Ադրբեջանում բեմ էր բարձրացել Կոլումբիայի դրոշով, սակայն այն հակառակ էր բռնել՝ «վերածելով» հայկական դրոշի:
  20. Հայկական հացը Յունեսկոյի մշակութային ժառանգության ցանկում է. հազիվ թե որևէ տեղ այդ երկրում ընթրիք կազմակերպվի առանց լավաշի, որը հայկական խոհանոցի հիմնասյունն է:
  21. Հայաստանում է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանա լիճը (որը ծածկում է Հայաստանի տարածքի մեկ վեցերորդ մասը)՝ իր հիասքանչ Սևանավանք վանական համալիրով:
  22. Հայ կանայք աշխարհի ամենասեքսուալ կանայք են. համենայն դեպս այդպես են կարծում ԱՄՆ-ում հարցման մասնակցած 44 հազար տղամարդիկ: Պատճառը, թերևս, Քիմ Քարդաշյանն է, որ «պայթեցրել է համացանցը» իր մերկ լուսանկարներով:
  23. Նրանց բախտը չի բերում ֆուտբոլի հարցում. անկախություն ստանալուց ի վեր նրանք տապալել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի բոլոր որակավորման փուլերը:
  24. Հայաստանն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում գրանցված երեք վայր՝ Էջմիածինը, Զվարթնոցը և Գեղարդը:
  25. Հայաստանի այբուբենին նվիրված հուշարձան կա. 2005թ., երբ նշվում էր հայկական տառերի ստեղծման 1600-ամյակը, իշխանություններն Ապարանում տեղադրեցին տառերի հսկա արձաններ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    Տեքստում սխալ կա ,2015 -ը պետք է լինի 1915 թվական․․

  2. Ռուբեն says:

    Իմ կարդացած տեղեկատվությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր Համաշխարհային ժառանգության ցանկում անվանապես Հայաստանը երեք մշակութային կոթող ունի` ընդգրկված

    • Հաղպատի ու Սանահինի վանքային համալիրները` իբրև մեկ կոթող,
    • Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները և Զվարթնոցի տաճարի ավերակները
    • Գեղարդը և Ամադու կիրճը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930