«Ակտիվ քննարկումներ կանենք, Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, գաղափարները քննարկելու ենք, բայց լրամշակման արդյունքում նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակից»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հրապարակված նոր Սահմանադրության տեքստին։
«Այո, մենք պետք է լինենք ճկուն, լայնախոհ, հնարավորինս ներառական, բայց ի վերջո ներառականությունը բոլոր հնարավոր առաջարկները մի տեղ լցնելու հետ պետք չէ շփոթել։ Այսինքն՝ փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ այս օրերին մոտ 400 հազար այցելու է ունեցել կայքը, որտեղ հրապարակված է Սահմանադրության նախագիծը։ «Ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքացիներին՝ ոչ միայն լսել հանրային գործիչներին, այդ թվում՝ և իշխանության, և ընդդիմության ներկայացուցիչներին, այլ նաև բացել և կարդալ նախագիծը»,- ասաց Գալյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային



















































