Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դատական համակարգի միտումները՝ ըստ ԱԱԵՀ-ի

Հոկտեմբեր 06,2016 22:44

Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը (ԱԱԵՀ) հրապարակել է արդարադատության ոլորտում եվրոպական 45 երկրներում գրանցված միտումները: Այս մասին ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 2012-2014թթ. ընթացքում Հայաստանը դատարանների ընդհանուր բյուջեն ավելացրել է 33%-ով: Ընդ որում, Հայաստանն այն երկրների թվում է, որոնք դատարանների վրա ծախսում են մեկ շնչի հաշվով 15 եվրոյից պակաս գումար. Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը 5 եվրո է: Դատական վճարները նույնպես Հայաստանում ցածր են՝ մեկ շնչի հաշվով՝ 0.84 եվրո: Իսկ երկրի դատարանների բյուջեում դատական վճարները կազմում են 16%: Ընդ որում, Հայաստանը պատկանում է այն 9 երկրների թվին, որոնց դատարանների բյուջեի 80%-ն ուղղվում  է անձնակազմի աշխատավարձերի վճարմանը:

Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որը հատուկ միջոցներ է ձեռնարկել արդարադատության համակարգում գենդերային հավասարությանը խթանելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, Հայաստանում դատավորների 77%-ը տղամարդիկ են, 23%-ը՝ կանայք, իսկ կին նախագահողներ դատարաններում չկան: Նշվում է, որ տղամարդկանց թիվը Հայաստանի դատարաններում ավելի շատ է, քան եվրոպական երկրներում:

Հայաստանում կա ընդհանուր առմամբ 226 պրոֆեսիոնալ դատավոր. այդ թիվը 2010թ. ի վեր աճել է 11%-ով, այն դեպքում, երբ հանրային դատախազների թիվը 2010թ. հետո չի փոխվել (յուրաքանչյուր 100 000 բնակչին՝ 10.1)

Զեկույցում նաև նշվում է, որ առաջին ատյանի դատարանների կողմից քրեական գործերի դեպքում 2014թ. վճիռները կայացվել են միջինը 135 օրվա ընթացում (համեմատության համար՝ 2010թ.՝ 78 օր):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31