Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. ԱՄՆ-ն պարտավոր է պաշտպանել Կարո Եղնուկյանին

Հոկտեմբեր 06,2016 23:54

Ազգային ինքնորոշման միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԻՄ-ից երեք հոգի կա կալանավորված, բայց դեռ չի ուզում թույլ տալ իրեն ասել, որ դա ԱԻՄ-ի դեմ է ուղղված: Ինչպես արդեն հայտնել էինք, դատարանը հոկտեմբերի 10-ին մերժեց Կարո Եղնուկյանի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությունը:

Aravot.am-ը հետաքրքրվեց Պարույր Հայրիկյանից, թե արդյոք հիմա նման հայտարարություն կարո՞ղ է անել, նա պատասխանեց. «Մասնավոր կարծիք կարող եմ հայտնել, որովհետեւ ակնհայտ է, որ կազմակերպության արտաքին կապերի պատասխանատուն կալանավորված է, նման պայմաններում իրավունք ունես ասելու, որ կազմակերպությանը լուրջ վնաս է հասցվում: Բայց կարող է զարմանալի թվալ, մենք կազմակերպության խորհրդում՝ այսօրվա ղեկավար կազմում, հարցին այդ տեսակետից երբեւէ չենք անդրադարձել: Խոսել ենք՝ կարո՞ղ է, որ այստեղ դեր ունի այն հանգամանքը, որ Կարոն նաեւ ԱԻՄ-ական է, բայց անազնիվ կլինի, եթե ես հիմա ասեմ, որ մենք հիմա համարում ենք:

Այդպիսի քննարկում չենք ունեցել, հետեւաբար՝ չեմ կարող այդպիսի գնահատական տալ: Այսօր բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ երբ Կարոյին մեղադրում են այնպիսի գործողությունների մեջ, որ ոչ միայն խորթ են եղել ԱԻՄ-ի սկզբունքներին, այլ նման տրամադրություններ արտահայտելու համար մարդ կարող էր ԱԻՄ-ից հեռացվեր, մի քիչ արտառոց իրավիճակ է ստեղծում: Կարծում եմ՝ երբեւէ Կարոյի նկատմամբ այդպիսի կասկած չի եղել: Ճիշտ է՝ Կարոն նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամ է եղել, բայց անդամ է եղել նաեւ այն պատճառով, որ Հիմնադիր խորհրդարանը խոսել է զանգվածային ընդվզումների մասին, քաղաքացիական անհնազանդության մասին, բայց երբեք չի խոսել զինված հեղաշրջում կամ ապստամբություն կատարելու մասին: Այնպես որ, Կարոն որեւէ  հիմք չի տվել իր կազմակերպական պատկանելիությամբ, որ իր մասին այդպիսի կասկած լինի»:

Պարույր Հայրիկյանը ներկա է Կարո Եղնուկյանի գործերով բոլոր նիստերին, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում գործերի քննությունը, նա պատասխանեց. «Դատարանները կախվածության մեջ են եւ կատարում են իշխանությունների ուղղակի կամ անուղղակի հանձնարարականները: Այնուամենայնիվ, փորձում ես հավատալ, որ ինչ-որ պահի առողջ բանականությունը պետք է նաեւ իրենց օգնի հասկանալու, որ նաեւ իրենց շահերից ելնելով չի կարելի այս որակի քաղաքական կալանավոր ունենալ: Դա միանգամից իշխանություններին է խփում, որովհետեւ եթե այսօր չափավոր ենք արտահայտվում, մինչդեռ ճիշտ է՝ բավականին հեռացած, բայց անձնական հսկայական կապեր ունեմ, չեմ օգտագործել այս հարցում, որովհետեւ հասկանում եմ, որ դա Հայաստանի իշխանություններին վնասելուն զուգահեռ նաեւ պիտի Հայաստանին վնասի: Դրա համար ինչ-որ չափով մինչեւ վերջ չեմ գնում, բայց հավատում եմ, որ սրանք էլ մի օր պետք է սթափվեն, ասեն՝ Կարո Եղնուկյանի պես քաղաքական կալանավոր ունենալը նշանակում է սփյուռքի գործարար շրջանակներին ներկայանալ վատ տեսքով»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարո Եղնուկյանը նաեւ ԱՄՆ քաղաքացի է՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր է իր քաղաքացուն պաշտպանել. «Ցանկացած ամերիկացու անձնագրում գրված է, որ եթե երկքաղաքացի ես, պետք է ենթարկվես երկրորդ պետության օրենքներին, բայց եթե խնդիրներ կունենաս, Ամերիկան քեզ կպաշտպանի: Հիմա իրենք իրենց այդպես չեն պահում, սա գալիս է ընդհանուր Հայաստանի նկատմամբ ունեցած չափավորված քաղաքականությունից: Նույն  բանը իրենք չէին անի, եթե Կարո Եղնուկյանը լիներ Ռուսաստանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    աբեր, քեզ ել, Կարոյին ալ,
    վերագրվում է Հայաստանում CIA-ի գործակալ լինելու վարկածը

    ասելով թէ «ԱՄՆ-ն պարտավոր է» զայն պաշտպանելու,
    դու ուղղակի ջուր ես հաւելացնում այդ վարկածի ջաղացքին

    սա, սկսէք մի քիչ խե՛լք գործածել

    իսկ ամէն դէպքում, իսկապէս կարծում ես որ ԱՄՆ-ի «ճնշում»ի տակ տեղի է տալու Հայաստանի այժմու վարչակարգը…

    ուրեմն, վասն ինչի՞՝ այս անխոհեմ հայտարարութիւնները

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31