Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Կարոն շուտով պիտի ազատվի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2016 15:39

Կարո Եղնուկյանի գործով նիստին սեպտեմբերի 16-ին դատարանում էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Դատական նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարո Եղնուկյանը, ինչպես հազար այլ մարդիկ, ըմբռնումով է մոտեցել «Սասնա ծռեր» խմբավորման ընդվզմանը: Ըստ նրա, անհեթեթ է նրան մեղադրանք առաջադրելը այն դեպքում, երբ գործողությունը արդեն կատարվել էր:

hayrikyan-2«Մարդիկ գրավել են այդ գունդը, դրանից հետո Կարո Եղնուկյանի հետ հեռախոսով կապվել են, ինչպես կարող էր ինքնին աջակցել: Այսինքն՝ շատ ակնհայտ է, սպիտակ թելերով է գործը կարված: ԱԻՄ-ից երեք հոգի կա կալանավորված, բայց դեռ չեմ ուզում թույլ տալ ինձ ասել, որ սա ԱԻՄ-ի դեմ է ուղղված: Կարոն ԱԻՄ ղեկավարներից մեկն է, ժամանակին Նյու Յորքի մասնաճյուղի ղեկավարն է եղել, հիմա էլ արտաքին կապերի պատասխանատուն է»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ այս միջնորդությունը բավականին լավ նախադեպ է. դատախազը եւս ենթակա է դատարանի իշխանությանը. «Ես գիտեմ, որ Կարոն շուտով պիտի ազատվի, փոքր-ինչ կասկած չունեմ, որովհետեւ դա օրվա իշխանավորներին էլ է դեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930