Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Ցորեն առնել-ծախելը կապ չունի Մովսես Հակոբյանի հետ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 15:48

«Գնումները Երեւանում են կատարվել, ինքը կապ չունի դրանց հետ»,- խորհրդարանում, Aravot.am_ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանն`անդրադառնալով խորհրդարանի դահլիճում, Նիկոլ Փաշինյանի`ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

Այդ մեղադրանքները, հիշեցնենք, անցյալ շաբաթ մամուլում հնչեցրել էր ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

«Ինքը պրոֆեսիոնալ զինվորական է, ծառայել է Աֆղանստանում, «Կարմիր աստղի» շքանշանակիր է, Արցախյան պատերազմի առաջին օրից մասնակցել է Արցախի պատերազմին ու շատ լավ է մասնակցել: Դրանից հետո դարձել է նախարար: Իր տասը տարվա ծառայության ընթացքում որեւէ մի փոս չենք զիջել»,- ասաց Արմեն Մխիթարյանը:

Դիտարկմանը, որ լավ զինվորական լինելը ի՞նչ կապ ունի կոռուպցիոն գործարքներում խառնված լինելու հետ, Արմեն Մխիթարյանն ասաց. «Եթե կոռուպցիայի մեջ ա, ծառայողական քննություն եղավ, թող մեղադրանք առաջադրվի»:

Նա համաձայն չէ, որ դատական համակարգում կարող էին գործերը կոծկվել: Ավելին. «Եթե զինվորական ա, նման բանի չի կարա մարդը գնա: Ես չեմ հավատում, որ Մոսին նման բաների մեջ լինի»:

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ, որը Մովսես Հակոբյանի համագյուղացին է, հակընդդեմ հարցեր է ուղղում Նիկոլ Փաշինյանին. «Եթե 15 տարի է այդ գործընթացը շարունակվում է, ինչո՞ւ է այդ մասին հիմա նոր հայտարարվում: Երկրորդը`հայտարարվում է, որ հացաթխումն իրականացվում է մեկ գարաժի մեջ: Հետեւաբար, հնարավոր չէ մի գարաժում մի վաշտից ավելի չափով հաց թխել»:

Նա նաեւ ափսոսում է, որ Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Վահան Բադասյանը փորձում է վարկաբեկել այնպիսի հրամանատարի, ինչպիսին Մովսես Հակոբյանն է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31