Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ֆինանսական շուկաների մասին օրենքը

Հոկտեմբեր 31,2016 15:22

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ սերտ համագործակցության արդյունքում ընդունել է տեղական ֆինանսական շուկաների կարգավորման օրենքը և արժեթղթերի շուկաների մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերը: ՎԶԵԲ-ը ողջունում է այս որոշման ընդունումը ` գնահատելով դրա իրադարձային նշանակությունը:
Նոր օրենքը կարգավորում է գործարքների ածանցյալների կիրառելիության, հաշվանցումային գործարքների, լուծարման հետ կապված հաշվանցումների և ֆինանսական ապահովության հետ կապված հարցեր: Ավելի քան 17 օրենքներում փոփոխություններ են մտցվել, ինչպես նաև ավելի քան 15 նոր կարգավորումներ են առաջարկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսական օրենսդրության մեջ ` այդ թվում արժեթղթերի գծով վերջնահաշվարկին առնչվող կարգավորումները:

ՎԶԵԲ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին ` օրենսդրական փաթեթի մշակման համար: Իրավական այս բարեփոխումը իրականացվել է ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից ֆինանսավորված փորձագետների և Կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում: Միջազգային փոխանակման և ածանցյալ գործիքների ասոցիացիան նույնպես համակարգել է նախագիծը և աջակցել դրա իրականացման հարցում:

Այս առիթով ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը նշեց. «Այս որոշումը իրավամբ իրադարձային նշանակություն ունի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ոլորտում և հաստատում է, որ պետությունը պատրաստ է դյուրացնել իր կապիտալի շուկաների հետագա զարգացման գործընթացը: Սա առաջին քայլն է, որը կնպաստի Հայաստանում ներդրումային կլիմայի բարելավմանը: Մենք շնորհակալ ենք Կենտրոնական բանկին արդյունավետ համագործակցության համար և անհամբերությամբ սպասում ենք այլ նախաձեռնությունների շրջանակում հետագա համագործակցությանը»:
Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն ավելացրեց. «Շատ շնորհակալ ենք ՎԶԵԲ-ին այսպիսի կարևոր նշանակություն ունեցող օրենսդրական փաթեթի հարցում ցուցաբերած փորձագիտական աջակցության և փորձի փոխանցման համար: Այսպիսով, համապատասխան պայմաններ ստեղծելու արդյունքում մենք մի մեծ քայլ ենք կատարում մեր տնտեսության մեջ, ինչը կբերի զարգացման առավել բարձր մակարդակի:Հայաստանը ձեռնարկատիրության համար լավ հարթակ է, իսկ օրենսդիրների և իրավակարգավորումներ սահմանողների գործառույթը հենց առկա նախադրյալների իրականացման համար դաշտ ստեղծելն է»:

Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փաթեթը դռներ է բացում շրջապահման գործիքների համար` այդ թվում արտարժույթի և տոկոսադրույքի մասով, ինչպես նաև հնարավորություն է տալիս բանկերին և կորպորատիվ ընկերություններին պատշաճ կերպով վերահսկել ռիսկերը: Սա մի մեծ քայլ է, որը թույլ կտա ներգրավել ներդրողների ` այդ թվում ՎԶԵԲ-ին:

ՎԶԵԲ-ը սերտորեն համագործակցել է Կենտրոնական բանկի հետ երկրում կապիտալի շուկաների գործունեությունը բարելավելու, տեղական կապիտալի շուկայի դիրքերը ամրապնդելու և տեղական արժույթով վարկավորման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Նոր օրենքը կնպաստի Հայաստանում ածանցյալ գործիքների շուկայի զարգացմանը: Տեղական արժույթների և կապիտալի շուկաների նախաձեռնության շրջանակում ՎԶԵԲ-ը Վրաստանում, Ուկրաինայում և Մարոկկոյում աշխատում է նմանատիպ նախագծերի վրա:

Այս տարի նաև երկարաձգվել է ՎԶԵԲ-ի Փոքր և Միջին բիզնեսի Տեղական արժույթով իրականացվող ծրագրի տևողությունը: Ծրագիրն առաջարկում է Փոքր և Միջին բիզնեսին տեղական արժույթով վարկավորում: Մատչելի ֆինանսավորման հնարավորություն ստանալու դիմաց Հայաստանը պարտավորվել է իրականացնել շարունակական բարեփոխումներ ` ուղղված տեղական արժույթի և կապիտալի շուկաների դիրքերը բարելավելուն և ամրապնդելուն:

Հայաստանում ՎԶԵԲ-ը հանդիսանում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող, որը թվով 153 նախագծերով ներդրել է ավելի քան 1.1 միլիարդ եվրո Հայաստանի ֆինանսական, էներգետիկ և կորպորատիվ ոլորտներում, որից 88 տոկոսը մասնավոր հատվածում:

 
ՎԶԵԲ-ի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31