Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

Նոյեմբեր 10,2016 11:41
dataxazutyun

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

ՀՀ դատախազության կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից անշարժ գույքի գրանցման գործընթացում թույլ են տրվել իրավախախտումներ:

Դատախազի կողմից համապատասխան փաստաթղթերը և լրացուցիչ հարցման արդյունքում ստացված տվյալներն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն, ինչի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հիշատակված քրեական գործով կատարված նախաքննությամբ հայտնաբերվել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողների կողմից կատարված հանցագործության մասին վկայող բավարար տվյալներ, ուստի վերջիններիս կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ օրենքով սահմանված կարգով արգելանքի տակ գտնվող գույքն առանց բավարար հիմքերի և «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման արգելանքից հանելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ:

2016թ. նոյեմբերի 8-ին քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

 

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930