Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառեք պալատները և փոխհատուցեք. «Իրատես»

Նոյեմբեր 11,2016 11:45

Համաձայնեք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ, թե ինչու են ապրիլյան պատերազմում զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներին փոխհատուցում։ Ավելին, գուցե շատերը հնարավորության դեպքում ավելին փոխանցեն, սակայն այս հոգեբանական գործոնն էլ իշխանություններն օգտագործում են իրենց արդարացնելու համար։

Որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչպես է ստացվում, որ 70-80 հազար դրամ ստացող քաղաքացին էլ պետք է հազար դրամ փոխանցի վերոհիշյալ նպատակով, 250-300 հազար ու դրանից բարձր աշխատավարձ ստացողն էլ։

Մյուս կողմից ի՞նչ երեսով են շարքային քաղաքացու աշխատավարձի վրա սեփական հաշվարկներն անում, երբ նրա սոցիալ-տնտեսական վիճակն առանց այդ էլ ողբալի է։ Ի՞նչ երեսով են հազարական դրամ «հանգանակում», երբ այդ նույն բանակին հատկացրած գումարներով պաշտոնյաները միլիարդներ են դիզել։

Քանի՜ քանիսն են համատարած այս աղքատության ֆոնին հսկայական կարողություն դիզել, պալատներ կառուցել, հարյուրավոր բիզնեսներ դրել։ Ինչո՞ւ նրանց «վզից» չեք կախում այս խնդիրների լուծումը։ «

Գումարների հայթայթման մի տարբերակ էլ մենք առաջարկենք. վաճառեք մեծահարուստների, օլիգարխների, ծպտված հարուստների շքեղ առանձնատները և այդ գումարները փոխանցեք զինվորների ընտանիքներին։ Որպես սկիզբ կարող եք վաճառել «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված հսկայական դղյակները։

Իսկ վերջում ընդհանրացնենք ու բնութագրենք պաշտպանության նախարարի ներկայացրած նախագիծը մեկ բառով, սա պետության ամոթն է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930