Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանի աշխատավարձի ու Գոհար Քյալյանի վերադարձի մասին

Նոյեմբեր 11,2016 13:04

Aravot.am-ը Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ ինքը սկսել է ինչ-ինչ հարցերի շուրջ խորհրդակցել բուհի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի հետ, եւ հնարավոր է՝ նա եւս որեւէ պաշտոնով վերադառնա բժշկական համալսարան:

Պարոն Մուրադյանն ասաց, որ խորհրդակցության է եւ չի կարող մեր ոչ մի հարցին պատասխանել, նաեւ առաջարկեց հարցերն ուղղել մամուլի ծառայության միջոցով:

gohar_qyakyan

Ռեկտորի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Տաթեւիկ Գրիգորյանը պատասխանելով Aravot.am-ի՝ Գոհար Քյալյանի վերաբերյալ հարցին, փոխանցեց հետեւյալը. «ԵՊԲՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանն ի պաշտոնե ունի խորհրդականներ, սակայն տեղեկացնեմ, որ այդ անձանց մեջ Գոհար Քյալյանը ներառված չէ, իսկ տիկին Քյալյանի ապագա ծրագրերի մասին, կարծում եմ ճիշտ կլինի ճշտել անձամբ իրենից» Նաեւ հետաքրքրվել էինք՝ ճի՞շտ է, որ ռեկտորի պաշտոնակատարի աշխատավարձը 2 մլն դրամ է: «ԲՈՒՀ-ում ռեկտորի աշխատավարձը, ըստ հաստիքացուցակի, 500.000 ՀՀ դրամ է, ի դեպ հարկերը ներառյալ»,- պատասխանեցին բժշկականի մամուլի ծառայությունից:

Իմիջիայլոց, տեղեկանալով, որ Արմեն Մուրադյանը ռեկտորի պաշտոնակատար է դառնալու, անմիջապես խորհրդի կազմից դուրս գալու դիմում էր ներկայացրել առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը, որը «հին հաշիվներ» ուներ Արմեն Մուրադյանի հետ: Դումանյանը ժամանակին ազատվել էր Քյալյանի կադրերից, օպտիմալացրել նաեւ Արմեն Մուրադյանի ղեկավարած ամբիոնը:

Ինչ վերաբերվում է Արմեն Մուրադյանին, նրա անունը կապվում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փեսայի հետ: Արմեն Մուրադյանը վերջինիս հարսանիքի քավորն է:

Հավելենք, որ Դերենիկ Դումանյանն ու Գոհար Քյալյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930