Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես` Սանահինի համալսարանի 1050-ամյակին

Նոյեմբեր 11,2016 16:20 Share

Հյուսիսային համալսարանում այսօր բացվել է «Թումանյանական աշխարհի բնանկարներ» ցուցահանդեսը, որը նվիրված էր Սանահինի համալսարանի 1050-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանին` նման միջոցառում կազմակերպելու համար: «Սանահինի նման հզոր կրթօջախն այսօր տոնում է իր 1050-ամյակը: Սանահինը, Գլաձորը, Տաթևը, մեր միջնադարյան  համալսարանների ցանցը վկայությունն են այն փաստի, որ մեր ժողովուրդը միշտ քաղաքակրթության առաջին շարքում ընթացող, բարձր որակական հատկանիշներ ունեցող ժողովուրդ է եղել, որովհետև դեռևս միջնադարյան համալսարանների ձևավորման շրջանում շատ ծանր էր Հայաստանի վիճակը: Եվ հետաքրքիր է այն հատուկ մշակույթը, որ մեր ժողովուրդը ուներ ոչ միայն իր մտավորականության, այլ հասարակ ժողովրդի ընդհանրական մակարդակով, պաշտամունքն է գրքի, կրթության և մշակույթի հանդեպ: Այսինքն` Հայաստանում ունեցել ենք որակներ, որոնք այդ ժամանակվա ամենաառաջավոր մտքի արգասիք են եղել և’ Կիլիկյան Հայաստանում, և այլ տարբեր անկյուններում: Եվ սա չի եղել եզակի դեպք, այլ եղել է միջնադարյան Հայաստանի ամենակարևոր որակական հատկություններից մեկը: Ընդհանրապես, կրթությունը երկու հիմնական արժեքների համադրում է` գիտելիք և դաստիարակություն: Դաստիարակության ուղղություններից մեկն ուղղված է անձի ձևավորմանը, հասարակության առաջընթացին, իսկ երկրորդը, որն ավելի կարևոր է, մարդու հոգեկան կերտվածքին: Այս իմաստով բոլոր այն համալսարանները, որոնք աշխարհում բարձրագույն որակ են ապահովում, ունեն իրենց հոգևոր հատվածը` գրադարաններ, մշակույթ, գիտելիք, առողջ ապրելակերպ և այլն: Հետևաբար մեր հասարակությունը պետք է վերադառնա դեպի լուրջ արժեքային համակարգ, իսկ համալսարանները հասարակության արդյունքն են»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ցուցահանդեսի միջոցով փորձ է արվել Սանահինի հետ միասին ներկայացնել թումանյանական աշխարհը` Լոռին:

Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են Հյուսիսային համալսարանի դոցենտ, նկարիչ Արմեն Հարությունյանի ստեղծագործությունները:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930