Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան դեպքերի կրկնության հավանականությունը միշտ էլ կա». Կարեն Վրթանեսյան

Նոյեմբեր 11,2016 22:00

«Քանի դեռ կոնֆլիկտը լուծված չէ, եւ Ադրբեջանը շարունակում է վարել, մեղմ ասած, ոչ կոնստրուկտիվ քաղաքականություն, ապրիլյան դեպքերի կրկնության հավանականությունը միշտ էլ կա»,- այս կարծիքին է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Անդրադառնալով հակառակորդի ինտենսիվ արկակոծությանը՝ փորձագետն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը դրանով ինչ-որ հարցեր է փորձում լուծել. «Նման սրացումները սովորաբար կապում են Հայաստանի անցկացրած զորավարժությունների հետ, տոն օրերի հետ… հնարավոր է իրենք ինչ-որ քաղաքական խնդիր են լուծում, որովհետեւ Ադրբեջանը դժգոհ է բանակցային  գործընթացից: Վերջին ժամանակներս միջնորդները կրկնել են հենց հայկական կողմի դիրքորոշումը, շեշտել են, որ անհրաժեշտ են հետաքննության մեխանիզմներ, խոսք է գնացել միջնորդական առաքելության գրասենյակի հնարավորությունների ընդլայնման մասին եւ այլն, այսինքն, ասվում ու արվում է այն, ինչ հայկական կողմը պնդում էր երկար ժամանակ, գուցե նման գործողություններով Ադրբեջանը փորձում է խաղաքարտերը խառնել ու նորից սկսել ինչ-որ բան անել»:

Պարոն Վրթանեսյանի համոզմամբ, ադրբեջանական կողմի առաջացրած սրացումները առաջնագծում ոչ թե կարագացնեն բանակցությունների գործընթացը, այլ հակառակը՝ կսառեցնեն. «Ամենայն հավանականությամբ, դա հենց Ադրբեջանի  ցանկությունն է, որովհետեւ Ադրբեջանը չի կատարել նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ոչ մեկը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930