Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը կդառնա հանրապետական (լրացված)

Նոյեմբեր 15,2016 23:11

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում բացահայտեց, որ թեեւ 8 տարի եղել է անկուսակցական, բայց առաջիկայում դիմելու է ՀՀԿ-ին՝ իրեն ընդունելու խնդրանքով:

«Հաշվի առնելով այն փոփոխությունները, որ այսօր տեղի են ունեցել մեր Սահմանադրության մեջ՝ կարծում եմ, որ քաղաքական դաշտում այլևս անհնար պետք է լինի անկուսակցական արդյունավետ աշխատանքը: Ի վերջո, մենք մտնում ենք մի փուլ, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հիմնական դերակատարումը ունենան: Հետևաբար` ես իմ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին, դուք առաջինն եք, ում ես դրա մասին հայտնում եմ, ես դիմելու եմ Հանրապետական կուսակցություն՝ ինձ ընդունելու խնդրանքով», – ասաց Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը նաեւ հավելեց. «Ես երբևէ կուսակցական չեմ եղել: Այդուհանդերձ վերջին ութ տարին շատ սերտ փոխգործակցություն եմ ունեցել Հանրապետական կուսակցության հետ՝ հասկանալի պատճառներով, որովհետև եղել եմ Հանրապետական կուսակցության ղեկավարի քաղաքական թիմի անդամ, աշխատակազմի ղեկավար: Բայց չեմ եղել կուսակցական, որովհետև երբևէ չեմ զբաղեցրել և այդ պահին չեմ ծրագրել զբաղեցնել քաղաքական որևէ պաշտոն: Ես եղել եմ հայեցողական ամենաբարձր պաշտոնում՝ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930