Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նենգություն է՝ իմ անձի նկատմամբ». ՕԵԿ պատգամավորը դիմել է դատարան

Նոյեմբեր 18,2016 18:30

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ շուտով բացահայտելու է Գյումրիի հուդաներին: Ի պատասխան՝ Շիրակի մարզպետն ասել էր, որ Հուդան իր իմանալով մեկն է եղել, այն էլ՝ Շիրակի մարզում չի եղել:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք հետաքրքրվեցինք՝ ե՞րբ եք բացահայտելու հուդաներին եւ ում մասին է խոսքը: Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ ինքն էլ գիտի, որ միակն է եղել Հուդան, պարզապես դավաճաններին նկատի ունի. «Իսկ դավաճանները չեմ կարծում, որ մեկն են: Հունվար ամսին դատաքննությունը  սկսելու է: Ես դիմել եմ դատարան, որպեսզի իմ անձի հետ կապված այդ ճղճիմ զրպարտությունը վեր բարձրացնեմ եւ այն վիրավորանքը, այն տեսանյութը, որ տարածվեց, բոլոր փաստարկները կա, որ ակնհայտ նենգություն էր իմ անձի նկատմամբ, իրականության  հետ ոչ մի աղերս չուներ: Բոլորիդ աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ ես որեւէ գործով որեւէ անգամ դատապարտված եմ եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930