Լրահոս
Օրվա լրահոսը

Սաադատ Ասանսեիտովա. ԵԱՏՄ-ում ամենաբարձր ՀՆԱ-ի աճը Հայաստանում է

Նոյեմբեր 19,2016 16:16

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրացման զարգացման վարչության պետի տեղակալ Սաադատ Ասանսեիտովան  նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում իր զեկույցից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընթացքում գրանցած արդյունքներին:

Նա նշեց, որ 2016 թվականի 9 ամիսների տվյալներով Հայաստանը միակ երկիրն է, որը ավելացրել է իր արտահանումը Եվրասիական տնտեսական միության շուկա՝ 1.6 անգամ. «Դա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը, եթե 2015 թվականին նվազում էր գրանցվել, ապա հիմա Հայաստանը զգալի տեմպերով արտահանման աճ է գրանցում: Բացի դրանից Հայաստանում ամենաբարձրն է ՀՆԱ-ի աճը. 2016 թվականի առաջին վեց ամիսներին ՀՆԱ-ի աճը կազմել է 2.7 տոկոս, դա բարձր է, քան ԵԱՏՄ միջինը»:

Սաադատ Ասանեսեիտովան հավելեց, որ 2011-2015 թվականների ընթացքում Հայաստան ներդրումները ԵԱՏՄ երկրներից գրեթե 7 անգամ ավելացել են: 2015 թվականի դրությամբ կուտակված ներդրումները 3 միլիարդ են կազմում: Ըստ նրա,  դա ինտեգրացիայի ազդեցության արդյունքն է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930