Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թվականին համայնքային ենթակայության ևս 7 մարզադպրոց հիմնանորոգվել ու ապահովվել է մարզագույքով

Նոյեմբեր 22,2016 12:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մեկնարկել էր համայնքային ենթակայության մարզօջախները նորոգելու և համապատասխան գույքով ապահովելու ծրագիրը: Քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մարզական համալիրների նորոգման գործընթացում ներառվել են ներքին հարդարման, դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնից տեղեկացնում են, որ շուրջ 25 տարի մարզադպրոցներին նոր գույք չէր տրամադրվել: Միայն 2016 թվականին հիմնանորոգվել ու նոր գույքով է ապահովվել համայնքայինի ենթակայության 7 մարզադպրոց, 2013-2016 թվականներին` ընդհանուր թվով 32 մարզադպրոց: Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ընթացիկ տարում բացվել են նաև շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներ: Այդպիսով, բոլոր վարչական շրջաններն ունեցան շախմատի իրենց մարզօջախները:

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով մարզադպրոցների նորոգման ու անհրաժեշտ գույքի տրամադրման աշխատանքները կշարունակվեն հաջորդ ու առաջիկա տարիներին:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930