Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են աղբահանության և թափոնների խնդիրներ

Նոյեմբեր 29,2016 18:46

Նոյեմբերի 29-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի ղեկավարությամբ, կայացել է քննարկում-խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների խնդիրների վերաբերյալ, որին  մասնակցել են ՀՀ բնապահպանության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

Քննարկման առանցքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար կոշտ կենցաղային թափոնների տեղադրման բնապահպանական դրույքաչափերի սահմանման և դրանց կառավարման խնդիրներն էին:

Անդրադարձ է եղել կենցաղային թափոնների տեսակավորման կարգավորման անհրաժեշտությանը, քննարկվել են աղբահանության անվտանգ և արդյունավետ կազմակերպման, այս համատեքստում` պետություն-մասնավոր հատված փոխգործակցության հարցեր: Քննարկման արդյունքում կարևորվել է խնդրի կարգավորման գործում օրենսդրական փոփոխությունների և միջազգային փորձի ուսումնասիրման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930