Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսնացուների խմբեր` Մադրիդի «զրոյական կետում»

Դեկտեմբեր 01,2016 18:30

Մադրիդի հնամյա Պուերտա դել Սոլ հրապարակում մի քանի օր շարունակ հարսնացուների կամ իբրեւ հարսնացու զգեստավորված աղջիկների խմբերի հանդիպեցինք: Փեսացուները, սակայն, չէին երեւում: Թե ինչ էին անում այդքան հարսնացուներ Մադրիդի գլխավոր հրապարակում՝ պարզ չէր: Ամեն դեպքում գեղեցիկ էր նրանց ներկայությունը Պուերտա դել Սոլում, որ թարգմանաբար նշանակում է «արեւային դարպասներ»:
Իմիջիայլոց, այս հրապարակը ոչ միայն Մադրիդի, այլեւ ողջ Իսպանիայի կենտրոնն է: Այստեղ է գտնվում, այսպես կոչված, «զրոյական կետը», որտեղից սկիզբ են առնում Իսպանիայի բոլոր ճանապարհները:

Ասում են` առաջին անգամ Պուերտա դել Սոլ հրապարակում է տեղադրվել Մադրիդում առաջին գազային լամպը, այստեղից են իրենց երթուղին սկսել առաջին հանրակառքն ու տրամվայը: Իսկ 1919-ին Պուերտա դել Սոլի տակով անցկացվել է քաղաքային մետրոյի առաջին գիծը:

Կարդացեք նաեւ

Լուսանկարը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

30.11..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031