Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբեր 01,2016 17:32

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ:

2016թ. օգոստոսի 23-ին քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննիչին:

Քրեական գործի ստուգմամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի կողմից հայտնաբերվել են  տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում քրեական գործ հարուցելու համար նյութերի նախապատրաստման և ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաքննության կատարման ընթացքում ոստիկանության բաժնի և քննչական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2016թ. նոյեմբերի 30-ին դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031