Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Մանուկյանի եղբայրը դժգոհ չէ դատավճռից` 6 ամսվա ազատազրկումից

Դեկտեմբեր 08,2016 19:55

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, և դատավճիռը չի բողոքարկվելու:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբայրը` Թաթուլ Մանուկյանը, որը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, ընդունել է մեղքը, խոստովանել:

Մանուկյանի պաշտպան` փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը չի դժգոհել դատարանի որոշումից, որովհետեւ դատարանը նրա նկատմամբ բավականին մեղմ պատիժ է սահմանել` վեց ամսվա ազատազրկում, մինչդեռ մեղադրող դատախազն առաջարկել է մեկ տարվա ազատազրկում: Հունվարի մեկին Թաթուլ Մանուկյանը կրկին ազատության մեջ կլինի:

«Թաթուլ Մանուկյանն ընդունել էր մեղքը, գոհ է սահմանված պատժաչափից, իսկ դատավճիռը չենք բողոքարկելու, որովհետև մի քանի օրից՝ հունվարի 1-ից վեց ամիսը կլրանա, եթե Թաթուլ Մանուկյանը ցանկություն էլ ունենար բողոքարկել, ձեւական կլիներ, որովհետեւ մինչեւ գործընթացը կազմակերպվի, նրա պատժաչափի ժամկետը կլրանա»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Թաթուլ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելը, պահելը, կամ փոխադրելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031