Հայ-ռուսական միացյալ զորամիավորումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Այս մասին ԱՊԱ գործակալության թղթակցին ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է և «սահմանակցում է մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամ է»: «Ուստի զորքերի միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը դաշնակցային հարաբերությունների պայմաններում միանգամայն տրամաբանական է: Հարցն այն է՝ արդյոք դա խնդիրներ կստեղծի՞ Ադրբեջանի համար: Իմ կարծիքով՝ ոչ մի խնդիր էլ չի ստեղծի: Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի ամենամոտ ռազմավարական գործընկերն է»,- ասել է Պուշկովը:
Պուշկովը նշել է, որ Ռուսաստանի կողմից տարածաշրջանում իր ազդեցության գոտու ընդլայնումը չի կարող ուղղված լինել Ադրբեջանի դեմ: «Մոսկվան հավասարակշռություն է պահպանում Բաքվի և Երևանի միջև: Ես կարծում եմ, որ Մոսկվան չի խախտում և երբեք չի խախտի այդ հավասարակշռությունը: Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Մենք Հայաստանի հետ համագործակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական միության շրջանակում: Ես կարծում եմ, որ Բաքուն լավ է հասկանում այդ ասպեկտը: Ես բազմիցս եղել եմ Բաքվում, հանդիպել եմ Ադրբեջանի ղեկավարության հետ: Ռուսաստանի քաղաքականության մեջ չեմ տեսնում որևէ բան, որը կարող է Ադրբեջանի մոտ անհանգստության տեղիք տալ»,- ասել է Պուշկովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































