Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում տեղական արտադրողների հետ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ

Դեկտեմբեր 15,2016 17:34

Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թուրքական գյուղմթերքի, մասնավորապես լոլիկի և վարունգի ներկրման ու իրացման գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով խնդիրը, տեղական արտադրողների հետ հանդիպում է նախաձեռնել՝ նրանց հետ քննարկելով ոլորտին առնչվող հարցերը և խնդրի կարգավորման ուղիները: ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել խիստ հսկողություն սահմանել գյուղմթերքի ներկրման նկատմամբ, գործընթացը  կազմակերպել բացառապես օրենսդրության շրջանակում` տնտեսվարողներին նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքների ներկրումից:

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը հանդիպմանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել արտադրողների  ցանկացած ահազանգի, քանի որ նաև դրանից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Տեղական արտադրողները նույնպես կարևորեցին ՊԵԿ-ի պատրաստակամությունը` արագ արձագանքել և օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ արտադրողների նկատմամբ վերաբերմունքի փոխոխությունը նկատելի է. արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է: Վստահեցնելով, որ ներկրումների ամբողջ շղթան կոմիտեի  ամենօրյա հսկողության ներքո է, ՊԵկ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում նաև համատեղ շրջայցեր կազմակերպել:

Հաշվի առնելով Ամանորի նախաշեմին գյուղմթերքի պահանջարկի ավելացումը` ՊԵԿ-ը վստահեցնում է, որ առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ անօրինական ճանապարհով ներկրումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ:

 

ՀՀ  ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031