Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքների պահպանության գործում նորարարական լուծումների ներդնումը

Դեկտեմբեր 16,2016 15:15

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում- խորհրդակցություն բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվել են բնապահպանության համակարգում տարածքների պահպանման արդյունավետության համար անհրաժեշտություն դարձող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերը, անդրադարձ է եղել խնդրի կարգավորման միջազգային փորձին: Ներկայացվել են տարածքների պահպանության վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորության` Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ պատվերով իրականացված «Ինսթիգեյթ» ընկերության վերլուծությունը և «Synergy» ընկերության ապօրինի ծառահատումների դեմ տեխնոլոգիական կիրառման մասին աշխատանքը: Քննարկմանը կարևորվել է կրթական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը, մտքեր են փոխանակվել բնապահպանական խնդիրների ձևակերպման և լուծումների ուղղությամբ:

Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքների պահպանության գործում նորարարական լուծումների ներդնումը, նշել է, որ հարցերին գործնական մոտեցում է պետք տալ և փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի արդյունավետ ճանապարհ գտնել՝ պասիվ-հարմարվողականից ակտիվ-նախաձեռնողական մոտեցմամբ:Հնչած առաջարկների ուսումնասիրման և տարբերակների քննարկման նպատակով առաջիկայում կրկին նմանատիպ հանդիպում է նախանշվում անցկացնել՝ առավել լայն շրջանակով:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031