Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի օլիմպիական մեդալը վերադարձրել է

Դեկտեմբեր 19,2016 11:28 Share

Կանանց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը անցած շաբաթ վերադարձրել է՝ այն հանձնելով ՀԱՕԿ-ին: «Շատ դժվար էր, բայց ինչ արած՝ անհասկանալի սկանդալային պատմություններից հետո պետք էր հանձնել: IWF-ն դեռ  վերջնական որոշում չի կայացրել: Բայց ես հեշտ հանձնվողներից չեմ: Հիմա էլ ամեն օր մարզվում եմ: Մտադիր եմ մնալ ծանրամարտում եւ առաջիկա չորս տարիների ընթացքում բոլորին ապացուցել, թե Հռիփսիմե Խուրշուդյան մարզիկն իրականում ով է», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել