Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Բաբայանը Շարժայի գավաթում հավասարվեց առաջատարներին

Դեկտեմբեր 24,2016 10:12

ՄԱԷ-ում ընթացող շախմատի Շարժայի կանանց գավաթի խաղարկության վեցերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Բաբայանը (նկարում)  պարտության մատնեց  ռուսաստանցի Ամալ Ռազին եւ վաստակած 4,5 միավորով, նույնքան, որքան Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը, միացավ մրցանակային տեղերի համար պայքարին:

Այսօր միմյանց հետ խաղալու են Մարիան եւ Սուսաննան, իսկ Արմինեի մրցակիցը միանձնյա առաջատար Հայալա Աբդուլլան է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ papinchess.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031