Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Չորրորդ տուրում հաղթական միավոր վաստակեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Անի Նահապետյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Խաչատրյանը ոչ-ոքի արեցին:
Էլինան 3,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը, որը պարտության մատնեց ադրբեջանցի Ուլվիա Ֆատալիեւային, 3,0-ական միավորով 137 մասնակիցների մեջ առաջատարների խմբում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































