Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Ամանորին ընդառաջ այցելել են պաշտպանական դիրքեր

Դեկտեմբեր 28,2016 18:40

ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները տարբեր առիթներով հաճախ են լինում հայոց բանակի զորամասերում  և արդեն ավանդույթ են դարձել նաև տարեմուտի այցերը սահմանապահ դիրքեր: Այս տարին ևս բացառություն չէր:

Դեկտեմբերի 28-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ  այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր՝ տեղում ծանոթանալու մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը, գոտեպնդելու և ոգեշնչելու մեր զինվորներին:

Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները իրենց այցելած կանանց դիմավորել են ջերմությամբ և վստահեցրել , որ հայ մարտիկները զգոն են և օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին և համարժեք գործողություններով լռեցնելու նրանց կրակակետերը։

Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Հերմինե Նաղդալյանը շնորհավորել և բարեմաղթանքի խոսք է ասել Հայաստանի Հանրապետության բոլոր զինվորներին ու զինվորականներին։ Իր խոսքում Հերմինե Նաղդալյանը մասնավորապես նշել է, որ մեր զինվորները այս տարի ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկոտրում կամքը և գերազանց մարտունակությունը: Ապրիլյան մարտերում մենք շատ ցավալի կորուստներ ունեցանք , որոնց հիշատակը երբեք չի մոռացվելու: Բայց դա չկոտրեց մեր հայրենիքի պաշտպանների կամքը, նրանք ապացուցեցին, որ մեր ազգն անպարտելի է , իրենց ծնողները իրական հերոսներ են դաստիարակել, որոնցով հպարտանում է մեր ժողովուրդը և վախենում ու նահանջում թշնամին:

,,Հայ զինվորը մեր բանակի ու պետության գոյության հենասյունն է , և երկրի պաշտպանության դիրքերում կանգնած մեր տղաները իրենց անսասան ոգով և մարտունակությամբ բարձր են պահում հայ զինվորի, հայոց բանակի և մեր ողջ ժողովրդի պատիվը,, ,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:

ՀՀԿ կանայք շրջել են զորամասերով, ծանոթացել զինվորների առօրյային և կենցաղին, ծավալված անմիջական զրույցի ընթացքում պարզել նրանց տրամադրությունն ու կարիքները:

Կանանց խորհրդի նախաձեռնությամբ դիրքերում կանգնած մեր մարտիկներին տոնական համերգային ծրագրով ողջունել են նաև Նոր-Նորքի մշակույթի կենտրոնի սաները:  ՀՀԿ կանայք նվերներ և քաղցրավենիք են հանձնել զինվորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031