Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանը («Հաց բերողը») ազատ է արձակվել. նա տառապում է Բեխտերևի հիվանդությամբ

Դեկտեմբեր 31,2016 10:48

Հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանը, կամ ինչպես հանրության շրջանում են նրան կոչում` «հաց բերողը», ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա կատարել է այսպիսի գրառում:

«Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանին «Ազատություն եւ Հայրենիք» հիմնադրամը հրատապ իրազեկում էր հղել նրա` Բեխտերևի հիվանդությամբ տառապելու մասին ու շեշտել. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:

Արթուր Սարգսյանի արդեն շուրջ 5 ամիս կալանավայրում գտնվելը, հակասելով վերոհիշյալ որոշմանը, հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում: Տեղեկացնում ենք ձեզ նաեւ, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ եւ բժշկական հսկողություն, որոնք անհնարին է ապահովել կալանավայրում, ինչը բերել է նրա առողջության կտրուկ վատթարացման ու հետագա զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Ինչպես, վստահ ենք, Ձեզ հայտնի է, Արթուր Սարգսյանի առողջությանն ու կյանքին վնաս հասնելու դեպքում, նամանավանդ օրենքի նման կոպիտ խախտման առկայությամբ, պատասխանատվությունն ամբողջությամբ ընկելու է ՀՀ կառավարության վրա ու կարող է անդառնալի վնաս հասցնել ինչպես ՀՀ արդարադատության համակարգի հեղինակությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    ԱՍՏՎԱԾ պահապան լինի ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ և նրա հոգու մեծության չափ նրան առողջություն պարգևի: Ներկա օրերում մեր ազգին հաց բերողներ են պետք և ոչ թե հաց փախցնողներ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031