Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Ապարանի քաղաքապետը 9 տարի համոզել է նախագահին

Հունվար 01,2017 13:24 Share

2016 թվականի վերջում Ապարանում սկսվել է 44 բնակարանով բազմաբնակարան շենք կառուցվել, քաղաքի Բաղրամյան 43 և Նժդեհի 7 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար: Այս նպատակի համար պետբյուջեից 840 միլիոն դրամ է հատկացվել:

aparan6

 

Ապարանի քաղաքապետարանի տեղեկացմամբ, Ապարանում վերջին անգամ բազմաբնակարան շենք է կառուցվել 30-35 տարի առաջ, իսկ նոր շենքի կառուցումը Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախընտրական խոստումներից է: Միաժամանակ, ըստ քաղաքապետարանի, շենքի շինարարությունը նշանակում է, որ «Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի երկար տարիների հետևողական աշխատանքը և համառությունը վերջապես պսակվեց հաջողությամբ»:

aparan1

 

Ստացվում է, որ 2008-ից այսկողմ Գոռ Աբրահամյանը պարբերաբար հիշեցրել է Սերժ Սարգսյանին տված խոստումը եւ համոզել կատարել այն եւ 9 տարում հասել հաջողության:

aparan9

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել