Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինիոն Մարսյալին խորհուրդ է տալիս հետեւել Հենրիխ Մխիթարյանի օրինակին

Հունվար 02,2017 11:34

ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Միդլսբրոի» նկատմամբ տարած կամային հաղթանակից հետո խոսել է Անտոնի Մարսյալի մասին, որի գործակալը հայտարարել է, թե քննարկում է ֆրանսիացի ֆուտբոլիստի «Սեւիլիա» տեղափոխվելու տարբերակները:

«Մարսյալը թոփ ֆուտբոլիստ դառնալու հիանալի շանսեր ունի: Նա խաղաց, նա ստեղծեց, նա գոլ խփեց եւ պայքարեց: Ես գիտեմ, որ նա մեր տաղանդներից մեկն է: Նա պետք է ինձ լսի, այլ ոչ թե իր գործակալին», – պորտուգալացու խոսքերը մեջբերել է BBC-ն:

Մոուրինիոն Մարսյալին խորհուրդ է տալիս հետեւել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի օրինակին, որը վաստակել է մարզչի վստահությունը եւ թիմի վերջին չորս խաղերում արդեն երեք գոլի հեղինակ դարձել: «Ես գիտեի, որ Մխիթարյանն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, բայց, միեւնույն է, չէի շտապում խաղադաշտ մտցնել: Հիմա Հենրիխը կարող է նույնիսկ ձախ պաշտպանի գոտում խաղալ, եթե թիմը հաղթում է եւ մեզ պետք է լինում ավելի շատ պաշտպանվել: Մխիթարյանի ադապտացիայի ընթացքը եւ վերահսկում էի գործնականում ամեն օր: Նրա գործակալը զանգում էր ինձ ու ասում, որ Հենրիխը ինձ հետ կառաջադիմի, որ շարունակեմ նրա հետ աշխատել: Իսկ Մարսյալի պարագայում ես թերթերում միայն կարդում եմ, թե նա տեղափոխվում է «Սեւիլիա, թե նա գնում է վարձակալության, թե նա երջանիկ չէ: Անտոնին ինձ պետք է լսի», – ասել է Մոուրինիոն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ telegraph.co.uk-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031