Լրահոս
Օրվա լրահոսը

«Խցում 12 ծխող մարդ կա. օրը 24 ժամ ծխում են եւ այդ կերպ սպանում ինձ»,-դատավորին ասել է բեռնատարի վարորդ Խ. Գիչյանը

Հունվար 13,2017 17:24

«Սասնա ծռեր»-ի գործով անցնող բեռնատարի վարորդ Խաչատուր  Գիչյանի առողջական վիճակն այսօրվա նիստից հետո կտրուկ վատացել է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը: «Շտապօգնություն են կանչել եւ Գիչյանին տեղափոխել հիվանդանոց»,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա փոխանցմամբ՝ Գիչյանը նիստի ընթացքում դատարանին հայտնել է, որ իր առողջական վիճակը ծայրահեղ վատ է. «Ասաց, որ խցում 12 ծխող մարդ կա, որոնք օրը 24 ժամ ծխում են: Իր սիրտը վատ է: Ասաց, որ իրեն նման կերպ սպանում են…Նման պայմաններում մարդուն կալանքի տակ պահելը անօրինական է»:

Փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ կալանավորման անհրաժեշտություն չկա, քանի որ նախաքննությունն ավարտվել է. «Հիմա գործին ծանոթանալու փուլն է: Այսինքն, Գիչյանը ազատության մեջ մնալով՝ չի կարող խոչընդոտել քննությանը: Նշեցի, որ նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, նախկինում արատավորված կամ դատապարտված չի եղել: Հայտարարեցինք, որ գործում չկա որևէ փաստական տվյալ, որ Գիչյանը մնալով ազատության մեջ՝ կարող է հակաիրավական որևէ բան անել»:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այնուամենայնիվ, մերժել է Խաչատուր Գիչյանի կալանքի վերացման դեմ ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Գիչյանը մեղադրվում է Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031