Լրահոս
Օրվա լրահոսը

Vinci կազմակերպության հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրում ընկերության ներգրավվածությունը

Հունվար 16,2017 19:07

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 16-ին հանդիպել է ֆրանսիական Vinci ընկերությունների խմբի Vinci Constructions և Vinci Concessions կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Vinci–ն շինարարական և կոնցեսիոն  ոլորտի համաշխարհային առաջատար է, որը գործում է ավելի քան 110 երկրներում: Նախարարը ողջունել է հյուրերին` նշելով, որ լիահույս է, որ թե´ կազմակերպության մուտքը հայկական շուկա և թե´ կողմերի միջև համագործակցությունը  կհաջողի:

Կազմակերպության Բիզնեսի զարգացման պատասխանատու Էլի Իսկանդերը ներկայացրել է ընկերության հիմնական մոտեցումները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շուրջ:

Vinci Concessions-ի Տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Լուկաս Պանոսը նշել է, որ Հյուսիս-հարավը ռազմավարական նշանակության ծրագիր է, որը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում կազմակերպության համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուշագիր կկնքվի Հայաստանի կառավարության և Vinci կազմակերպության միջև, ըստ որի` կողմերը կփոխանակվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ և կուրվագծվի կազմակերպության հետագա ներգրավվածության հնարավորությունները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031