Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՊ-ը Պալմիրայում ավերել է հռոմեական ամֆիթատրոնը

Հունվար 20,2017 14:20

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ավերել են Պալմիրայի հայտնի Տետրապիլիոն ճարտարապետական համալիրը և  հռոմեական ամֆիթատրոնը: Այս մասին հաղորդում է սիրիական ORTAS հեռուստա-ռադիոընկերությունը:

Թե ինչ աստիճանի վնաս են կրել պատմական հուշարձանները, չի հաղորդվում:

Իսլամական պետության ահաբեկիչներն առաջին անգամ Պալմիրան գրավել էին 2015թ. մայիսին: Նրանք ավերել էին մեծ թվով հուշարձաններ, գլխատել հնագիտական թանգարանի տնօրենին, երբ վերջինս փորձել էր փրկել մշակութային արժեքները: 10 ամիս անց՝ 2016թ. մարտին քաղաքն ազատագրվել էր սիրիական զինված ուժերի կողմից:

2016թ. դեկտեմբերին, մինչ սիրիական կառավարական հիմնական ուժերը զբաղված էին Հալեպի ազատագրմամբ, Պալմիրան դարձյալ անցավ իսլամիստների վերահսկողության տակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031