Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը հանդիպել է Լյուկ Դևինի հետ` քննարկելու Հայաստան-ԵՄ համագործակցություն

Հունվար 20,2017 14:41 Share

Քննարկվել են բանակցությունների արդյունքները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի աշխատանքներին, որի համանախագահներն են հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Լյուկ Դեվինյեն:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ քննարկումները հաջորդ ամիս` բանակցային գործընթացում առկա հարցերը վերջնական համաձայնեցնելու նպատակով:

 

ՀՀ  էկոնոմիկայի  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել