Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկում շարունակվել են  ՀՀ բոլոր մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները

Հունվար 20,2017 16:37

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը  մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերի համար հունվարի 17-20-ը Ջերմուկում կազմակերպել է 3-րդ դասընթացը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ:

«ՄարզՌազմ» ծրագրի 3-րդ դասընթացի ժամանակ աշխատանքային խմբերին ներկայացվել են անհրաժեշտ վերլուծական մեթոդները, մարզերի իրավիճակի վերլուծությունը և SWOT վերլուծությունը:  Դասընթացի ավարտին ՀՀ բոլոր մարզերի աշխատանքային խմբերը քննարկել և սահմանել են իրենց մարզերի ռազմավարական նպատակներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև առաջարկել  ծրագրեր, որոնք նպաստելու են ռազմավարական նպատակների իրականացմանը:  ՀՀ մարզպետարանների աշխատանքային խմբերի հետ հանդիպմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի  տեղակալ Արթուր Խաչատրյանը  իր խոսքում  կարևորել է դասընթացները, նշել, որ աշխատանքային խմբերի և փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակված  մարզային ռազմավարություններն առաջիկայում կքննարկվեն առավել  լայն շրջանակներում: «Այդ ժամանակ էլ հավանության կարժանան  մարզերի ռազմավարական զարգացման ուղղությունները և առաջնահերթությունները:  Իսկ այդ ռազմավարական փաստաթղթերը  պետական քաղաքականության, արտաքին օժանդակության, ինչպես նաև պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության հիմնաքարն են հանդիսանալու և ապահովելու  2016-2025 թթ. Տարածքային զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը»,-ասել է Արթուր Խաչատրյանը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031